Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը բախումների պատճառ է դարձել Լիբանանում

Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը բախումների պատճառ է դարձել Լիբանանում
10.12.2017 | 21:26

Լիբանանում ԱՄՆ դեսպանատան մոտ բախումներ են եղել ոստիկանության ու ակտիվիստների միջև, որոնք բողոքի ցույցի էին դուրս եկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ:


Անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել հարյուրավոր ցուցարարներին դեսպանատան մերձակայքից հեռացնելու համար, երբ նրանք դյուրավառ նյութերով շշեր են նետել շենքի ուղղությամբ։ Լիբանանում հարյուրհազարավոր պաղեստինցի փախստականներ են ապրում:

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ